Իրաքում գտնվող ամերիկյան զինուժերին պատկանող Predator անօդաչու հետախուզական եւ հրթիռներ արձակելու հնարավորություն ունեցող օդանավերը կտեղափոխվեն Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների խզումից հետո չի կարողանում շահագործել Heron անօդաչու հետախուզական օդանավերը եւ նոր գործընկեր էր փնտրում եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի հետ:

ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Predator-ների հարցը օրակարգ էր բերել: