Թուրքիայի խոշորագույն TCG Anadolu ռազմանավը երկուշաբթի կհանձնվի երկրի ռազմածովային նավատորմին, հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին։
Հինգշաբթի MILGEM նախագծի շրջանակում ռազմածովային նավատորմի համար երեք նոր նավերի կառուցման մասին պայմանագրերի ստորագրման արարողություն է կայացել։ Նախագիծն իրականացնում է Պաշտպանական արդյունաբերության նախագահությունը (SSB):
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ իրենք մտադիր են այս տարի ավարտել թուրքական Bayraktar TB3 մարտական անօդաչու թռչող սարքի ինտեգրումը TCG Anadolu-ում։
Նա ասել է, որ նավի վրա նախատեսվում է օգտագործել նաեւ թուրքական Hurjet ինքնաթիռը։
Դեմիրը հավելել է, որ դեռ վաղ է խոսել նավի վրա թուրքական մեկ այլ մարտական Anka-3 անօդաչուի տեղադրման մասին։
TCG Anadolu-ն կտեղափոխի չորս մեքենայացված մեքենա՝ երկու մեքենա օդային բարձիկով եւ երկու մեքենա անձնակազմին տեղափոխելու համար, ինչպես նաեւ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։
231 մետր երկարությամբ եւ 32 մետր լայնությամբ ռազմանավի ջրատարողությունը լրիվ ծանրաբեռնվածության դեպքում կազմում է մոտ 27 000 տոննա։




























