Անկարայում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տուժել է, պատճառները դեռեւս անհայտ են, տեղեկացրել է Habertürk հեռուստաալիքը։

Ստացված տեղեկության համաձայն՝ բազմաբնակարան շենքի երրորդ հարկում չպարզված պատճառով տեղի է ունեցել պայթյուն։

«Տեղեկությունն ստանալուց հետո շրջան են ուղարկվել ոստիկաններ, հրշեջներ եւ բուժբրիգադներ։ Բնակարանի պատերը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, եւ հարեւան բնակարանի պատերը քանդվել են, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք կայանել էին բնակելի տան առջեւ»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Նշվել է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։