Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 14-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Լեռներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը գիշերն էլ ավելի կիջնի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +4+6, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+6, 

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +11+14,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16,  

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+16, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,

Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+16։