Ապրիլի 15-ից շահագործման հանձնվեցին 12-մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

«Նաեւ կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները եւ ամսի 16-ից 97 համար միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով  եւ վերչջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան:

Նախատեսվում է ապրիլի 20-ից 38  համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել Հայգեր մակնիշի ավտոբուսներով եւ  փոեքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 եւ  67 համարի երթուղիները: 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանները»,-ասաց նա:

Անդրադառնալով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետներին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ժամկետները անցել են արդեն, իրենց գաբարիտային չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչեւ շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երեւանում»: