Կինոռեժիսոր Արման Երիցյանը եւ հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը ձերբակալվել են:

NEWS.am-ին ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ ահազանգ է ստացվել այն մասին, որ ակումբներից մեկի մոտ ծեծկռտուք-վիճաբանություն է տեղի ունեցել, ոստիկանները դեպքի վայրից 3 անձի բերման են ենթարկել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն):

«Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ»,- նշեց Աբրահամյանը: