2022 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 465 մլն դոլար, ինչը 2,2 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Այս մասին նշված է «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։ «2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 207 միլիոն դոլար»,- նշվում է զեկույցում։
Միաժամանակ Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 43,8 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ գրեթե 2 մլրդ եվրոյի։ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 2021 թվականի համեմատ աճել է 17,8 տոկոսով։
Օրինակ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 122,5 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 30 տոկոսով։





























