Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 20-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+21,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18,
Լոռիում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,
Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,
Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+27։




























