Տուլայի մարզում առանց տարբերիչ նշանների անօդաչու է ընկել։ Բնակչությանը եւ ենթակառուցվածքներին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային անվտանգության կոմիտեն: «Ապրիլի 19-ին Շչեկինսկի շրջանում՝ անտառային գոտում, հայտնաբերվել է ընկած անօդաչու՝ առանց տարբերիչ նշանների եւ գերատեսչական պատկանելության։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ընդ որում, Մաշ թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ դրա վրա պայթուցիկ է եղել։ Ալիքի տվյալներով՝ անօդաչուն ընկել է Մինինո գյուղի շրջանում, երբ թռիչք է կատարել դեպի Պերվոմայսկի ՋԷԿ։ Նախնական տվյալներով՝ անօդաչուն վայրէջք է կատարել ՌԷՊ-ի միջոցով, պնդում է ալիքը։