Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Երևանում է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Հրաշալի է տեսնել Վաշինգտոնի իմ հայ գործընկեր Լիլիթ Մակունցին այստեղ՝ Երևանում։ Համատեղ աշխատանք՝ ուղղված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների խորացմանը», - գրել է նա՝ կից հրապարակելով նաև լուսանկար։
Wonderful to see my Armenian counterpart in Washington, @LilitMakunts, here in Yerevan. Working together to deepen the U.S.-Armenia bilateral relationship. pic.twitter.com/7L1D5JZ05O
— Ambassador Kristina A. Kvien (@USAmbYerevan) April 19, 2023




























