Shot Telegram ալիքը պնդում է, որ դիվերսանտները հրդեհել են սարքավորումները Նովոսիբիրսկի երկաթուղում:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում: Չարագործները բացել են ռելեային պահարանները եւ հրկիզել դրանք, ենթադրաբար, դյուրավառ հեղուկի միջոցով: 

Պորտալի տվյալներով՝ դիվերսանտները հասցրել են թաքնվել։

Հրդեհը նկատել են Ինսկայա կայարանի աշխատակիցները, նրանք ինքնուրույն մարել են կրակը։

Ներկայումս ոստիկանությունը փնտրում է հրկիզողներին: