Չուվաշիայում եւ Կրասնոյարսկի երկրամասում անօդաչու թռչող սարքերի թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին տեղեկացրել են տարածաշրջանի իշխանությունները։
Կրանսոյարսկի երկրամասում մայիսի 4-9-ը արգելվել է անօդաչուների եւ թեթեւ շարժիչով ինքնաթիռների թռիչքը բնակավայրերի վրայով։ Այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունը։
Այս որոշումն անվտանգության նպատակներով ընդունել են Կրասնոյարսկի երկրամասի հակաահաբեկչական հանձնաժողովը եւ օպերատիվ շտաբը։ Երկնքում անօդաչու հայտնաբերվելու դեպքում նրա հանդեպ պարտադիր վայրէջքի միջոց կկիրառվի։ Արգելքի խախտման դեպքերի համար նախատեսված են տուգանքներ՝ 20-50 հազար ռուբլի քաղաքացիական անձանց, 100-150 հազար ռուբլի՝ պաշտոնյաների, 252-300 հազար ռուբլի իրավաբանական անձանց համար։
Չուվաշիայի Հանրապետությունում անօդաչուների թռիչքի սահմանափակումներ մտցնելու մասին տեղեկացրել է նրա ղեկավար Օլեգ Նիկոլաեւը։ Տարածաշրջանում մայիսի 1-ից մտցվել է դրոնների օգտագործման արգելք։
Նիկոլաեւի խոսքով՝ սահմանափակումներն առաժմ վերաբերելու են միայն մայիսյան տոներին, ինչից հետո դրանք կամրագրվեն մշտական հիմքով, մինչեւ հատուկ կարգադրություն։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ Նովոսիբիրսկում Մայիսի 9-ի շքերթի ժամանակ կարգելեն անօդաչուների օգտագործումը։
Մերձմոսկովյան Սերպուխովո քաղաքի իշխանություններն էին մինչ այդ անօդաչու թռչող սարքերի օգտագործման արգելք մտցրել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն արգելել էր մայրաքաղաքում անօդաչու օգտագործել մայիսի 3-ին։
Տեղեկացվել է, որ Տվերի մարզի կառավարությունը մինչեւ 2023թ. մայիսի 15-ն արգելել է առանց թույլտվության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը տարածաշրջանի տարածքում։




























