Տեղի գազաբաշխիչ կայանի լրտեսմամբ զբաղվող հետախույզ դրոնը գտել են Ռոստովի մարզի դաշտերից մեկում։ Այս մասին տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։

Դրոնը գտել է տեղի բնակիչը Նիժնեդոնսկ գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Անօդաչուի երկարությունը երեք մետր է, լայնությունը՝ 75 սանտիմետր։ Նշվել է, որ դրոնի հայտնաբերման վայր եկած իրավապահ մարմիններն առգրավել են անօդաչուն։

Տեղեկացվել է, որ դրոնը թռել է Ուկրաինայի տարածքից։ Ընկնելու պատճառն անհայտ է։