Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հատարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նշենք, որ Հարությունյանը նախկինում զբաղեցնում էր «Փարկինգսերվիս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

Մինչ այդ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը Հայկ Սարգսյանն էր: