Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքից երեք արկ է նետվել Բրյանսկի մարզում գտնվող զորակոչային տեղամասի վրա։ Այս մասին տեղեկացրել է Shot Թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով աղբյուրին։
«Կեսգիշերին մոտ գրոհի է ենթարկվել Ստարոդուբ քաղաքի զինկոմիսարիատի շենքը Սովետսկայա փողոցում (30 կիլոմետր հեռու Ուկրաինայի սահմանից)։ Պայթուցիկներն, ըստ նախնական տվյալների, նետվել են դրոնից»,- ավելացրել է պարբերականը։
Նշվել է, որ միջադեպի հետեւանքով շենքը չի փլուզվել, վնասվել է միայն տանիքի կղմինդրը։
Ընդգծվել է նաեւ, որ տուժածներ չկան։
Անօդաչուի գրոհի մասին տեղեկությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։




























