Շարունակվում է Թուրքիայի պաշտպանության ազգային համալսարանի ռեկտոր Էրհան Աֆյոնջուի գլխավորած պատվիրակության այցը Ադրբեջան:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, թուրքական պատվիրակությունն այցելել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ եւ եղել այնտեղ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումներում:





























