Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն առաջադրվում է նոր ժամկետի համար, կիրակի երկրում նշվող Մոր օրվա առիթով փող է բաժանել երեխաներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TRT հեռուստաալիքի Ստամբուլի ընտրատեղամասից արված ռեպորտաժին, որտեղ թուրքական առաջնորդը մասնակցել է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
Հեռուստաալիքի ցուցադրած սյուժեում երևում է՝ ինչպես է Էրդողանը մանր թղթադրամներ բաժանում դեռահասներին։ Ընտրատեղամասից դուրս գալուց հետո Թուրքիայի նախագահը շփվել է ընտրողների հետ։ Հանդիպումը 20 րոպեից ավելի է տևել, նշում է TRT-ն։
Քվեարկելով՝ Էրդողանը հաղորդել է, որ երկրում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի և հույս է հայտնել, որ դրանք կանցնեն հօգուտ ժողովրդավարության։ Նա նաև կոչ է արել բոլոր ընտրողներին մասնակցել քվեարկությանը, որն ավարտվելու է տեղական ժամանակով ժամը 17։00-ին։





























