Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը սպառնացել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը այն դեպքում, եթե «Գազպրոմը» չիջեցնի գինը, հայտնում է Reuters-ը:

«Գազպրոմ էքսպորտը» թուրքական Botas գործընկեր ընկերությունից պայմանագրի երկարաձգման մասին ոչ մի տեղեկատվություն չի ստացել։ Հենց Botas-ը եւ ոչ թե էներգետիկայի նախարարությունն է պայմանագրային գործընկերը, որի հետ «Գազպրոմ էքսպորտը» պայմանագիր է կնքել»,- հայտնել է ռուսական կողմը։

Ավելի վաղ Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր ցանկության մասին՝ իջեցնել Ռուսաստանից ներկրվող գազի գինը, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: