Ռեմբրանդտի կողմից նկարված երկու դիմանկարներ, որոնք հայտնի չեն արվեստագետներին եւ երբեք չեն ցուցադրվել հանրությանը, հայտնաբերվել են 200 տարի անց մասնավոր արվեստի հավաքածուում պահվելուց հետո: Այս մասին կիրակի հայտնել է Financial Times-ը։

Նրա տվյալներով՝ Christie's աճուրդի տան փորձագետները հայտնաբերել են Ռեմբրանդտի նկարները՝ կատարելով նկարների սովորական գնահատում։ «Ինձ համար զարմանալի էր, որ այս նկարները նախկինում երբեք չեն ուսումնասիրվել։ Դրանք իսպառ բացակայել են Ռեմբրանդտի մասին գրականության մեջ»,- թերթը մեջբերում է կազմակերպության ներկայացուցիչ Հենրի Պետիֆերի խոսքը։

Նշվում է, որ վերլուծություններ ու հետազոտություններ կատարելուց հետո աճուրդի տունը դիմանկարները ճանաչել է իսկական։ Երկու նկարների արժեքը 5-8 միլիոն եվրո է, հայտնում է Financial Times-ը:

Ենթադրվում է, որ նկարներում պատկերված է նկարչին ծանոթ ամուսնական զույգը՝ Յան Վիլեմս վան դեր Պլյումը եւ նրա կինը՝ Յապգեն Կարելսը։