ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։





























