Գյումրեցի անօթեւան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ծանր սոցիալական պայմաններում ապրող ընտանիքի մասին պատմող տեսանյութի (այս խնդրին անդրադարձել է նաեւ NEWS.am-ը «Անտուն եւ անտեսված որբ երեխաներ. գյումրեցի ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթակա չէ» վերտառությամբ) հրապարակումից որոշ ժամանակ անց, «Շիրակ Կենտրոնը» (ով տրամադրել է տեսանյութը) արձագանք է ստացել Կանադայում բնակվող հայ հոգեւորական Տ. Մյուռոն Քահանա Սարգիսյանի կողմից:
«Շիրակ Կենտրոնը» ներկայացնում է այդ ընտանիքին երկարատեւ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին հայ հոգեւորականի նամակը ողղված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին. «Աստված օգնական Սրբազան«Շիրակ կենտրոնի» կայքէջից տեղեկացանք Մադոյան փողոցում ապրող միայնակ մոր՝ Էլմիրա Թամազյանի եւ իր երեք որբ զավակների մասին, որի համար դիմում ենք Ձեզ որ համապատասխան հոգեւորական նշանակեք որպեսզի կարող լինենք Կանադահայոց Թեմի Հայաստանի ծնողազուրկ երեխաների ցանկի մեջ ներգրավենք եւ համապատասխան օժանդակություն փոխանցենք Շիրակի Թեմի Առաջնորդարանի միջոցով։ Անցյալ տարվանից սկսած, Հայաստանի ծնողազուրկ երեխաներու մարմնի աշխատանքը սահմանափակուած է լոկ թեմերի եւ թեմակալ առաջնորդների արտոնությամբ եւ վավերացումով, նպատակ ունենալով որ որբ երեխաները ոչ միայն դրամական այլ նաեւ շրջանի հովվի հոգատարության եւ խնամքին արժանանան։
Մեր խնդրանքն է, որ այդ թաղամասի հովվի տվյալները ունենանք, որպեսզի համապատասխան հարցաթերթիկները փոխանցենք եւ այս ամենը Ձերդ Առաջնորդի հավանութեամբ եւ վավերացումով։Խոնարհաբար՝Տ. Մյուռոն քահանա Սարգիսյան, Կանադա»




























