Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյութուշեբափի շրջանում քուրդ զինյալները հարձակում են կազմակերպել ճանապարհով անցնող թուրք զինվորականների դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  PKK-ի զինյալների հետ բախման հետեւանքով 2 թուրք զինվորական սպանվել է, 5-ը՝ վիրավորվել։

Բախումներն այդ հատվածում շարունակվում են։ Միեւնույն ժամանակ Բեյութուշեբափի ժանդարմերիայի հրամանատարությունը Քաթո լեռան վրա քուրդ զինյալների խումբ է նկատել եւ սկսել հրետանային հարվածներ հասցնել նրանց ուղղությամբ։