Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր համայնքներում հայտնաբերել են ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի տեղահանման 3 դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառվել է 5.055.675 դրամի վնաս։

Նյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։