Տաշքենդում շտապ վայրէջք է կատարել Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր IRM079 չվերթը Թեհրան-Պեկին երթուղով, տեղեկացրել է ուզբեկական Repost ԶԼՄ-ն՝ հղում կատարելով Uzbekistan Airports-ի հաղորդմանը։
Օդանավը Տաշքենդի օդանավակայանում վայրէջք է կատարել մայիսի 28-ին, տեղի ժամանակով ժամը 23.20-ին։
Ուղեւորներից մեկը սրտի նոպա է ունեցել։ Այդ պատճառով անձնակազմը որոշել է վայրէջք կատարել պահեստային օդանավակայանում։
Վայրէջքից հետո քաղաքացուն տարել է շտապօգնության մեքենան, նա հոսպիտալացվել է՝ բուժօգնություն ստանալու նպատակով։





























