Թուրքիան պատրաստվում է Սիրիայի դեմ 2-րդ պատժամիջոցը ձեռնարկել՝ սառեցնելով Թուրքիայի բանկերում գտնվող Սիրիայի նախագահի ընտանիքին պատկանող հաշիվները։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրման խորհուրդը խիստ հսկողություն է սահմանել Սիրիայի հետ իրականցվող բոլոր բանկային գործարքների վրա՝ ուշադրություն դարձնելով Ասադի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունների ֆինանսական շարժին։ Նշվում է, որ առեւտրական գաղտնիք լինելու պատճառով չի տեղեկություններ չի հրապարակվում Ասադի եւ նրա ընտանիքի հաշիվների վերաբերյալ, սակայն միջազգային մամուլի տեղեկությունների համաձայն՝  Ասադի ընտանիքի հաշիվները Ռուսաստանում կազմում են 2 մլրդ դոլար, իսկ  Թուրքիայում՝ 450-500 մլն։