Ղազախստանում դիտարկում են Քրեական օրենսգրքից մի քանի հոդվածներ հանելու հնարավորությունը, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անձեռնմխելիության խախտման եւ հրապարակային վիրավորանքի համար, հայտնում է Bizmedia.kz-ը։
Մասնավորապես, դիտարկվում է նախագահին հրապարակայնորեն վիրավորելու եւ նրա անձեռնմխելիության երաշխիքները խախտելու համար քրեական պատասխանատվությունը վերացնելու հնարավորությունը։ Քրեական օրենսգրքից նախատեսվում է հանել երկու հոդված՝ 373 եւ 374։
Օրենսդրական փոփոխություններն անդրադարձել են նաեւ ապօրինի ձեռք բերված ակտիվները պետությանը վերադարձնելու հարցերին։ Սեփականատերերին այժմ քրեական հետապնդում է սպառնում նման ակտիվները թաքցնելու համար:





























