Չորեքշաբթի Սուդանի բանակը դադարեցրել է Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցություններին մասնակցությունը ՝ մեղադրելով Արագ արձագանքման ուժերից իրենց հակառակորդներին պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդում է AFP-ն:
Սաուդյան Ջիդդա քաղաքում բանակցությունների միջնորդները խոստովանել են, որ երկու կողմեը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարը, սակայն մինչ այժմ իրենք ձեռնպահ են մնացել որեւէ պատժամիջոցներ կիրառելուց՝ հուսալով, որ պատերազմող կողմերին կտեսնեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Բանակը հեռացել է (բանակցություններից-խմբ.), քանի որ ապստամբները չեն կատարել կարճաժամկետ զինադադարի դրույթներից ոչ մեկը, որով պահանջում էր նրանց հեռացումը հիվանդանոցներից եւ բնակելի շենքերից», - ասել է Սուդանի կառավարությունում անանուն աղբյուրը:





























