Չինաստանը մեծ նշանակություն է տալիս չին-ամերիկյան ռազմական հարաբերությունների եւ հաղորդակցության զարգացմանը բոլոր մակարդակներում, եւ  երկու երկրների զինված ուժերի միջեւ շփումներն ու փոխանակումները չեն դադարել, չորեքշաբթի ասել է Չինաստանի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։ Սակայն նա ԱՄՆ-ին կոչ է արել «ստեղծել անհրաժեշտ պայմաններ երկու կողմերի միջեւ երկխոսության համար», հայտնում է CGTN-ը:

Ընդգծելով, որ երկու երկրների միջեւ հաղորդակցության ներկայիս դժվարությունների պատասխանատվությունն ամբողջությամբ ամերիկյան կողմինն է, Տանն ասել է, որ Միացյալ Նահանգները մի կողմից հայտարարում է շփման ամրապնդման մասին, իսկ մյուս կողմից՝ անտեսում է Չինաստանի մտահոգությունները եւ արհեստական խոչընդոտներ ​​ստեղծում, ինչը վկայում է հաղորդակցության նկատմամբ պատշաճ վերաբերմունքի բացակայության մասին:

Չինաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ նաեւ ԱՄՆ-ին կոչ էր արել ստեղծել անհրաժեշտ մթնոլորտ եւ պայմաններ երկու զինված ուժերի միջեւ երկխոսության եւ շփման համար։ «ԱՄՆ-ն պետք է անհապաղ շտկի իր սխալ գործելակերպը», - ասել է խոսնակ Մաո Նինը։