Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդներն ու աջակիցները անցյալ շաբաթ հանդիպել են ԱՄՆ սենատոր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հետ՝ կոչ անելով դաշնային կառավարությանը աջակցել Արցախի Հանրապետության բնիկ հայերի ինքնորոշման իրավունքին։ Այս մասին հայտնում է ANCA-ի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ներկայումս աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությոջւններին, որոնք ժողովրդավարական Արցախը «ինտեգրում են» Ադրբեջանական հանրապետության ՝ ցեղասպան պետության կազմի մեջ, որը գլխավորում է նավթաբռնակալ Իլհամ Ալիեւը։
ANCA-ն պաշտոնապես հայտարարում է, որ կտրականապես դեմ է հայկական հարցերի վերաբերյալ Բայդենի վարչակազմի անխոհեմ արտաքին քաղաքականությանը եւ Կոնգրեսի ղեկավարներին կոչ է անում հրաժարվել այն քաղաքականությունից, որը կհանգեցնի երկրորդ Հայոց ցեղասպանության՝ ուղղված արցախյան ընտանիքների դեմ (ուղղված - խմբ.)», - նշվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հայտարարության մեջ։
«Նախագահ Մենենդեսը Արցախի ազատության պաշտպանն է»,- նշում է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը, -Արցախի հերոսական ժողովրդի համար այս օրհասական օրերին նախագահ Մենենդեսի ներկայությունը՝ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առավել քան երբեւէ կարևոր է։ Մենք ողջ երկրի ամերիկահայերի հետ միասին մեր երախտագիտությունն ենք հայտնում նախագահ Մենենդեսին կառուցողական երկխոսության, այդ թվում Արցախի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ուղղության հրատապ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ ռազմավարական երկխոսության համար»։
Կալիֆոռնիա նահանգում մի քանի հավաքներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն սենատոր Մենենդեսի եւ նրա վերընտրվելու քարոզարշավի, որոնց մասնակցել են մարդիկ Միացյալ Նահանգների բոլոր անկյուններից: Նրանց թվում կային դեմոկրատներ, հանրապետականներ եւ անկախ մարդիկ, որոնք բոլորն էլ սատարում են սենատորին նրա սկզբունքային դիրքորոշման պատճառով, համաձայն որի արցախահայությունն արժանի է նույն իրավունքներին, որոնցից օգտվում են ամերիկացիները՝ ապրել ազատ պայմաններում՝ այնպիսի կառավարությամբ, որն իրենք են ընտրել:
Անցյալ տարեվերջին նախագահ Մենենդեսը լսումներ անցկացրեց, որոնք հանգեցրին Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության խիստ դատապարտմանը` մեղադրելով Պետդեպարտամենտից վկաներին, որոնք ցուցմունք էին տվել լսումներին, որ նրանք «բոլորովին չեն արձագանքել» Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնության 907-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների շարունակական չեղարկման եւ ադրբեջանական հարձակումներից հետո Արցախին եւ Հայաստանին ԱՄՆ-ի օգնության բացակայության վերաբերյալ մտահոգություններին։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նախկին օգնական Կարեն Դոնֆրիդը եւ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը վկաներ են եղել 2022 թվականի նոյեմբերի 16-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ «ԱՄՆ քաղաքականության գնահատումը Կովկասում» խորագրով լսումներին։ Եվ Դոնֆրիդը, եւ Ռիկերն այլեւս չեն աշխատում ԱՄՆ Պետդեպարտամենտում:





























