Լեհաստանի Գերագույն դատարանը դատավորների անբավարար թվի պատճառով հետաձգել է երկրի համար կարեւորագույն լսումները, որոնք վերաբերում են բարեփոխումների սահմանադրականությանը։ Լսումների նպատակը  Եվրամիության միջոցներն ապաարգելափակելն է, հայտնում է Reuters-ը։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան փետրվարին դիմել էր Սահմանադրական տրիբունալ՝ խնդրելով որոշում կայացնել Գերագույն դատարանի բարեփոխումների սահմանադրականության վերաբերյալ, որոնք, ըստ կառավարության, կապաարգելափակեն միլիարդավոր դոլարների միջոցները՝ որոնք կալանավորվել են Բրյուսելի հետ օրենքի գերակայության շուրջ վեճի պատճառով:

Սակայն Սահմանադրական տրիբունալի նախագահ Յուլիա Պշիլեբսկայայի լեգիտիմության շուրջ վեճը հանգեցրել է նրան, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մի քանի նիստեր հետաձգվել են։ Դատավորների խումբը կարծում է, որ Պշիլեբսկայայի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է դեկտեմբերին։

Դատավորների՝ Պշիլեբսկայայի  նախագահությամբ նիստերին մասնակցելուց հրաժարվելու արդյունքում չի հաջողվել հավաքել 11-ից դատավորներից կազմված կոլեգիա, որն անհրաժեշտ է  դատարանի ամբողջական կազմը պահանջող ամենակարեւոր գործերի հարցով լսումներ անցկացնելու համար:

Չորեքշաբթի Տրիբունալը պետք է ամբողջ կազմով քններ երկու գործ, բայց երկուսն էլ հետաձգվեցին ավելի ուշ ժամկետների՝ «դատավորի հանկարծակի եւ հիմնավորված բացակայության պատճառով»:

Գերագույն դատարանի բարեփոխման հետ կապված լսումները հետաձգվեցին հունիսի 27-ին։

Բրյուսելն 35,4 միլիարդ եվրո է պահել կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման համար նախատեսված միջոցներից, պահանջել նախքան գումար հատկացնելը բարեփոխումներ կատարել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են դատական մարմինների ​​անկախությունը եւ «կանաչ էներգետիկան»: