ՄԱԿ վերաքննիչ դատավորները զգալիորեն խստացրել են Հարավսլավիայի հանգուցյալ նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի երկու դաշնակիցների դատավճիռները ռազմական հանցագործությունների գործերով, տեղեկացրել է PA Media-ն։
«Յովիցա Ստանիշիչը եւ Ֆրանկո Սիմատովիչը դատավորների կողմից պատասխանատու են ճանաչվել Բոսնիայի տարածքում եւ Խորվաթիայի մի քաղաքում հանցագործություններին մասնակցելու համար՝ որպես ոչ սերբերին այդ շրջաններից քշելու համատեղ հանցավոր պլանի անդամներ 1990-ական թթ. Բալկանյան պատերազմների ժամանակ»,- նշել է ԶԼՄ-ն։
Հաագայի Քրեական դատարանի վերաքննիչ պալատը չեղարկել է նրանց արդարացնող դատավճիռները հանցավոր պլանին մասնակցության գործով եւ Ստանիշիչի ու Սիմատովիչի բանտարկության ժամկետներն ավելացրել՝ 12-ի փոխարեն 15 տարի։
2000թ. Միլոշեւիչը զրկվեց իշխանությունից, իսկ հետո հանձնվեց նախկին Հարավսլավիայի գործերով Միջազգային դատարանին։ 2006թ., մինչեւ դատավարության ավարտվելը, նա մահացավ բանտախցում։





























