Ռուս զինվորականները տեղեկացրել են, որ հետ են մղել ուկրաինական ուժերի գրոհը, որոնք փորձուն էին տանկերի կիրառմամբ ճեղքել Ռուսաստանի Բելգորոդի մարզի սահմանը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«Տանկերով ուժեղացված երկու մոտոհետեւակային վաշտի ուժերով փորձ է արվել ներխուժել Ռուսաստանի Դաշնության տարածք Նովայա Տավոլժանկա բնակավայրի եւ միջազգային ավտոմայրուղային «Շեբեկինո» կետի մոտ»,- հինգշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Տեղեկացվել է, որ պետական սահմանի խախտումը չի թույլատրվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կիրառել է բանակային ավիացիա, հրթիռային զորքեր եւ հրետանի Բելգորոդի մարզի սահմանին ուկրաինական ուժերի գրոհը հետ մղելու համար։
«Արեւմտյան ռազմական օկրուգի բանակային ավիացիան հակառակորդին հասցրել է 11 հարված։ Հրթիռային զորքերը եւ հրետանին կատարել են 77 կրակային առաջադրանք, ծանր կրականետ համակարգերով հասցվել է երկու հարված»,- հինգշաբթի տեղեկացրել են գերատեսչությունում։
Հայտարարվել է նաեւ, որ ուկրաինական կողմը նախաձեռնել է գրոհների փորձեր Մոսկվայի ժամանակով ժամը 03.00-ին մոտ, «Բելգորոդի մարզում քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ հրետակոծությունից հետո»։
«Արեւմտյան ռազմական օկրուգի եւ ԱԴԾ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում Կիեւի վարչակարգի ահաբեկչական կազմավորումները, էական կորուստներ կրելով, հետ են շպրտվել»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ սահմանամերձ տարածքում Ուկրաինայի կողմից ոչնչացվել են ավելի քան 30 ուկրաինացի զինվոր, չորս մարտական զրահագնաց, «Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական մեքենա, մեկ պիկապ։





























