2024 թվականի գարնանը Պրահայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին, ով մասնակցել է Օսլոյում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
«Այսօր Նորվեգիայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Ես ինձ հետ բերել եմ Պրահայի հրավեր, քանի որ հաջորդ գարնանը այսպիսի հանդիպումը տեղի կունենա այնտեղ։
Սա կլինի Դաշինքի ամենակարեւոր իրադարձությունը մեր տարածքում 2002 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո»,- գրել է նա։





























