Իրաքյան Քրդստանի Դուհոկ նահանգի նահանգապետ Ալի թաթար Թաուֆիքը հայտարարել է Իրանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամության մասին, գրում է Mehr-ը։
Թաուֆիքը ելույթ է ունեցել նահանգապետերի հանդիպմանը։
«Մենք պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսության, զբոսաշրջության եւ առեւտրի տարբեր ոլորտներում»,-ասել է նա։
Իրաքի քրդերի ներկայացուցիչը մատնանշել է Իրաքի քրդերի եւ սահմանի մյուս կողմում գտնվող ժողովրդի միջեւ մշակութային, լեզվական, կրոնական եւ աշխարհագրական նմանությունները եւ ասել, որ դա հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար:
Նա հավելել է, որ ներկայումս քրդական տարածաշրջանից մի շարք ուսանողներ սովորում են իրանական համալսարաններում, իսկ տարածաշրջանի համալսարանները նույնպես պատրաստ են ընդունել Իրանից ուսանողների արաբական, քրդական եւ անգլիական գրականության ոլորտներում։





























