Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շփվել են Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ 

Ալիեւը շփվել է նաեւ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Նշենք, որ այսօր սպասվում է նաեւ հնգակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: