Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու  ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի շրջանակում ՄՊՀ  նախագահը հանդես կգա ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով: