Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը վերընտրվելուց հետո, գրել է Hurriyet-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ նա կմեկնի չճանաչված Հյուսիսային Կիպրոս եւ Ադրբեջան հունիսի 12-ին եւ 13-ին։

Ինչպես նշվել է, Էրդողանի առաջին այցը նախատեսված է Հյուսիսային Նիկոսիա, որտեղ կհանդիպի գործընկերոջ՝ Էրսին Թաթարի եւ Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուսթելի հետ։ Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման  լինելու է իրավիճակն Արեւելյան Միջերկրածովում։

Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարելիք այցին, ապա այն պետք է տեղի ունենա հունիսի 13-ին։ Hurriyet-ն ընդգծել է, որ Բաքու կատարելիք այցի շրջանակում Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկելու է օրակարգի կարեւոր հարցերը եւ երկկողմ համագործակցությունը։