Իտալիայում մակարոնեղենի գինն աճել է գրեթե 15 տոկոսով՝ երկու անգամ ավելի, քան կազմում է ինֆլյացիան։ Ակտիվիստները ծրագրում են համազգային մակարոնեղենի գործադուլի դուրս գալ եւ մեկ շաբաթ մակարոնեղեն չգնել, հաղորդում է Euronews-ը:

Իտալիայում մակարոնեղենի գները բարձրանում են, եւ ակտիվիստները նույնիսկ կոչ են անում բոյկոտել այս հիմնական իտալական սնունդը:

Զայրացած գնորդների համբերությունը հատվել է այն բանից հետո, երբ մակարոնեղենի արժեքը բարձրացել է գրեթե 15 տոկոսով՝ երկու անգամ ավելի, քան ինֆլյացիան։

«Մակարոնեղենի գործադուլն անցկացվում է՝ ստուգելու համար, թե արդյոք խանութների դարակներում մակարոնեղենի պահպանումը կարող է նվազեցնել գները՝ ապրանքները բոյկոտելու անգլոսաքսոնական մեծ ավանդույթում»,-ասել է Assoutenti խմբի նախագահ Ֆուրիո Տրուցին։