Թուրքիան երեքշաբթի պաշտոնապես հյուպատոսություն է բացել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որ սա Թուրքիայի արդեն երրորդ դիվանագիտական առաքելությունն է Չինաստանում. երկիրն ունի նաեւ դեսպանություն Պեկինում եւ հյուպատոսություն Շանհայում:

Ելույթ ունենալով հյուպատոսության բացման արարողությանը՝ ՉԺՀ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ու Սին վստահություն է հայտնել, որ «գլխավոր հյուպատոսությունը նոր կամուրջ կդառնա Չինաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական փոխանակումների եւ փոխշահավետ համագործակցության համար»: