Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի երկիու զինծառայող սպանվել, մեկը վիրավորվել է այն բանից հետո, երբ 18-ամյա նորակոչիկը զորադաշտում կրակել է նրանց վրա հրացանից։ Այս մասին տեղեկացրել է «Կիոդո Ցուսին» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններից եւ ռազմական գերատեսչությունից ստացված տեղեկությանը։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, ցամաքային զորքերի կայանում, որը գտնվում է Գիֆու քաղաքից ոչ հեռու (Հոնսյու կղզու կենտրոնական մաս)։ Հրաձգության հետեւանքով մեկ զինծառայող մահացել է տեղում, երկու հոգի վիրավորվել է։ Վիրավորներից մեկի վիճակն այնքան ծանր էր, որ որոշ ժամանակ անց նա մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը կալանավորվել է հանցագործության վայրում։ Տեղեկացվել է, որ մահացածները 20-50 տարեկան էին։