Հայաստանում ֆերմերներն արդեն բողոքում են ծիրանի գնման գներից։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մյուս երկրները զգալի սուբսիդավորում են իրականացնում։
«Օրինակ, Ուզբեկստանը սուբսիդավորում է ծիրանի արտահանման լոգիստիկ ծախսերը»,-նկատեց նախարարը:
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է արագ վերլուծել իրավիճակը հայկական շուկայում եւ արտահանման շուկաներում։
«Պետք է արագ լուծում տալ եւ փորձել ապահովել գյուղացիների բերքի պատշաճ գնումը»,-ասաց Քերոբյանը:




























