Ուժային հաջող գործողություն է իրականացվել Աստանայի «Կասպի բանկի» շենքում։ Բոլոր պատանդներն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ոստիկանությունը։

«Պատանդներն ազատ են արձակվել ոստիկանության գրոհից հետո։ Բոլոր աշխատակիցները դուրս են բերվել։ Հարձակվողը վնասազերծված է։ Բուժաշխատողները բոլորին ստուգման են ենթարկել։ Պատանդներից ոչ մեկը եւ ոչ էլ հարձակվողը չեն տուժել։ Հարձակվողի հետ բանակցությունները վարել է նախարար Մ․ Ահմետժանովը։ Նա նաեւ ղեկավարում էր ուժային գործողությունը», նշված է հաղորդագրությունում։ 

Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», մինչեւ այս սոցցանցերում հայտնվել էին տեղեկություններ, որ հարփակվողը 30-ամյա տղամարդ է։ Նա պատանդ էր վերցրել 7 աղջկա եւ մեկ պահնորդի։