Ատլանտյան օվկիանոսում անհետացել է սուզանավը, որն օգտագործվում էր զբոսաշրջիկներին «Տիտանիկ» խորտակված նավի մոտ տանելու համար։

Փրկարարական գործողություն է սկսվել։ 

Բոստոնում ԱՄՆ առափնյա պահպանությունը BBC-ին հաստատել է, որ փրկարարները փորձում են գտնել սուզանավը։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք անհետացած սուզանավի վրա մարդիկ են եղել:

Տիտանիկը գտնվում է 3,8 հազար մետր խորության վրա՝ Ատլանտյան օվկիանոսում՝ կանադական Նյուֆաունդլենդի ափերի մոտ գտնվող տարածքում։