Հոկտեմբերի 4-ին սկսվել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության երրորդ թողարկման բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը: Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, Երեւանում հայտարարվեց հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Երորրդ թողարկման բաժնետոմսերի ծավալը 3.67 մլրդ դրամ է: Հիշեցնենք, որ առաջին թողարկման ժամանակ 2008 թ. տեղաբաշխվել է 800 մլն դրամի բաժնետոմս, երկրորդ թողարկման ժամանակ 2010 թ.` 1.4 մլրդ դրամի բաժնետոմս:
Նշենք, որ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը տեղաբաշխվում են «Արմսվիսբանկ»-ի միջոցով:
«Արցախ ՀԷԿ»-ի նախորդ 2 թողարկումների արդյունքում ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսից ավելին հայտնվել է մասնավոր ներդրողների մոտ, իսկ 70 տոկոսի սեփականատերը ԼՂՀ կառավարությունն է:
«Արցախ ՀԷԿ»-ի հիմնական ակտիվը Թարթառ գետի վրա Սարսանգի ՀԷԿ-ն է` 50 ՄՎտ հզորությամբ: Այն տեղակայված է Սարսանգի ջրամբարի վրա, որը ըստ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` խորհրդային շրջանից մնացած միակ «նորմալ» կառույցն է, նախատեսված էր Միրբաշիրի եւ Աղդամի շրջանների հողերը ոռոգելու համար:




























