Հունիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները։
«Նշվել է երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային նախագծերում բանակցությունների և փոխադարձ շփումների կարևորությունը երկու երկրների համապատասխան կառույցների և պաշտոնյաների միջև։
Դրան զուգահեռ ընդգծվել է երկկողմ օրակարգային հարցերի շուրջ բանակցությունների շարունակման և դրանց լուծման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև մի շարք բազմակողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների հեռանկարները

Թեմա




























