Ուսուցչի օրվա կապակցությամբ, նախագահ Բակո Սահակյանը, հոկտեմբերի 3-ին, ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են.

«Վաչագան Բարեպաշտ» մեդալով`

Ռոմելա Գրիգորյանը` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն,

Վլադիկ Շիրինյանը` Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ

«Երախտագիտություն» մեդալով`

Անուշիկ Ավետիսյանը` Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի,

Սեյրան Բաղրյանը` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն Գիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ,

Արտո Սարգսյանը` ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի         փոխտնօրեն,

Նաիրա Սարգսյանը` ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի         տնօրեն:

Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.

Լյուբա Մայիլյանին` Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Կառլեն Մարգարյանին` Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ: