«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի խորհուրդը, հոկտեմբերի 3-ին, հաստատել է Կոնստանտին Սարոյանի թեկնածությունը` որպես բորսայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից:
Ըստ օրենսդրության` բորսայի տնօրենի թեկնածությունը պետք է հաստատվի Կենտրոնական բանկի կողմից, որից հետո նա կարող է լիարժեք իրականացնել իր պաշտոնական գործունեությունը:
ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերևի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Կ. Սարոյանի թեկնածության հաստատումը ընթացքի մեջ է:
Նշենք, որ Կ. Սարոյանը մինչ այս նշանակումը աշխատում էր «Արմսվիսբանկում»:




























