Toyota ընկերությունը հրապարակել է նոր ամենագնացի լուսանկարը, որն ուրվագծերով նման է Lexus GX-ի նոր սերնդին,։ Այն ներկայացվել էր հունիսի սկզբին։ Նախորդ սերունդների GX-ը կառույցով մոտ է Toyota Land Cruiser Prado-ին։

Նոր ամենագնացը լուսանկարվել է դասական Toyota FJ40-ի ֆոնին, որը շուկա է դուրս եկել 1960թ.։ Toyota-ն մամուլի հաղորդագրությունում լուսանկարի մոդելի անունը չի նշել։

«65-ամյա ժառանգություն ունենալով՝ կարող եք կամ դանդաղեցնել տեմպը, կամ նորից հայտնաբերել ինքներդ ձեզ։ Մենք ընտրեցինք վերջինը։ Հետեւեք թարմացումներին»,- նշվել է Toyota-ի հաղորդագրությունում։

Հավանաբար, ցուցադրված ամենագնացը ԱՄՆ շուկայի համար կառույցով մոտ կլինի Lexus GX-ին, որը պաշտոնապես ներկայացվել է հունիսին, եւ եվրոպական Toyota Land Cruiser Prado-ին, որը, ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, շուտով դուրս կգա եվրոպական շուկա, նշել է Motor1-ը։