Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության դեմ իրականացված գործողությունների արդյունքում 37 քուրդ գործիչ է ձերբակալվել:
Firat գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում ոստիկանության կողմից բերման ենթարկված 99 քուրդ գործիչներից 37-ի նկատմամբ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել:
Ձերբակալվածների մեջ են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդի անդամներ, նահանգային եւ շրջանային կառույցների ղեկավարներ, որոնք մեղադրվում են PKK-ի անդամ լինելու մեջ:




























