Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի օդանավը վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում` ժամը 15-ից հետո: 17:30-ին նախատեսված են Ֆրանսիայի եւ Վրաստանի նախագահների ելույթները Ազատության հրապարակում: Սարկոզին երեկոյան կլքի երկիրը:

Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահը Թբիլիսիում կմնա ընդամենը մի քանի ժամ:

Նշենք, որ կովկասյան այցի շրջանակներում Սարկոզին նախօրեին ժամանել էր Հայաստան, հանդիպել հայ գործընկերոջ, կաթողիկոսի հետ, այցելել Հայոցց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ այսօր առավոտյան ելույթ ունեցել Երեւանի կենտրոնում: Նա նաեւ այցելելու է Բաքու: